«ՕՐԻԵՆՏ 360» հասարակական կազմակերպությունը ձևավորվել է այն համոզմամբ, որ Հայաստանի ապագան պետք է հենվի գիտելիքի, ռազմավարական մտածողության և տեղեկացված որոշումների վրա։
Մենք 360 աստիճան ընդգրկմամբ ուսումնասիրում և մեկնաբանում ենք Հայաստանի և հարևան տարածաշրջանների զարգացումները՝ տարբեր օղակներում որոշում կայացնողներին տրամադրելով իրավիճակի համապարփակ և խորքային պատկերացում։ Մեր գործունեությունը ներառում է հետազոտությունների, ռազմավարական վերլուծությունների, մշտադիտարկումների և կարողությունների զարգացման ծրագրերի իրականացում։
Մեզ առաջնորդող սկզբունքն է «Մենք հետազոտում և ուղղորդում ենք, դուք՝ որոշում և գործում» (We Observe and Orient, You Decide and Act) գործիքակազմը՝ հիմնված որոշումների կայացման OODA շրջափուլի վրա։
Մեր առաքելությունը.
«ՕՐԻԵՆՏ 360»-ի առաքելությունն է ստեղծել և զարգացնել Հայաստանի առաջընթացին նպաստող ինստիտուցիոնալ գիտելիքներ։
Մեր տեսլականը.
Նպաստել գիտելիքահեն հասարակության զարգացմանը, որտեղ տեղեկացված որոշումները նպաստում են նպատակային գործողություններին և կայուն առաջընթացին։