ՕՐԻԵՆՏ 360 գիտակրթական ՀԿ-ն «Լույս» հիմնադրամի աջակցությամբ ներկայացնում է ՀՀ ներկա իշխանությունների և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների ժամանակագրությունն ընդգրկող տվյալների շտեմարան, որը բաց է լրագրողների, հետազոտողների և բոլոր ուսումնասիրողների համար: Տվյալների սույն շտեմարանն ընդգրկում է 2018 թվականի ապրիլից իշխող «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության և Հայաստանյայց առաքելական եկեղեցու փոխհարաբերությունների զարգացումները՝ մինչև 2025 թվականը ներառյալ՝ ըստ ժամանակագրական հաջորդականության։

Տվյալների շտեմարանը տեսնելու համար սեղմե՛ք նկարի վրա:
Տվյալների հավաքման ժամանակ օգտագործվել են պաշտոնական աղբյուրներ, փոխկապակցված կազմակերպությունների և անձանց հայտարարություններ, սոցցանցային գրառումներ, լրատվամիջոցների հրապարակումներ և այլ աղբյուրներ։
Այս տվյալները հնարավորություն կտան լրագրողներին, հետազոտողներին և բոլոր ցանկացողներին ուսումնասիրել ՀՀ ներկա իշխանությունների և Եկեղեցու հարաբերությունների դինամիկան թե՛ ըստ առանձին թեմաների, թե՛ որպես ընդհանուր պատկերի մաս՝ կիրառված և կիրառվող նարատիվները, թեզերը, օրինաչափությունները, միտումները, պատճառահետևանքային կապերը։
Բոլոր ցանկացողները ազատ են օգտագործել շտեմարանի տվյալներն իրենց աշխատանքներում: Հուսով ենք, որ հավաքված նյութը օգտակար կլինի այս թեմայով հետազոտությունների, լրագրողական նյութերի համար։
Նյութերն օգտագործելու դեպքում հղումը «ՕՐԻԵՆՏ 360» գիտակրթական ՀԿ-ին ողջունելի է:
Օգտակար դիտարկումներ.
- Իրադարձությունները դասակարգված են ըստ թեմաների՝ ժամանակագրային հաջորդականությամբ։
- Դերակատարներ սյունակում հոգևորականների կոչումը նշված է ոչ թե ըստ իրադարձության, այլ նյութի հրապարակման պահին եղած կարգավիճակի։
- Ժամանակագրությունն ավարտվում է 2025 թվականի դեկտեմբերի 31-ով, սակայն թեմաների շուրջ հետագա զարգացումներ եղել են նաև 2026 թվականին:
- 2018–25 թթ. ՀՀ իշխանությունների և Եկեղեցու հարաբերություններին վերաբերող կարևոր բոլոր իրադարձությունները ներառված են սույն ժամանակագրությունում, բայց այն դեռևս չի կարելի համարել լիարժեք։ «ՕՐԻԵՆՏ 360»-ի թիմը հույս ունի և ջանքեր է գործադրելու ժամանակի ընթացքում այն լրացնելու և ընդլայնելու համար:
Շնորհակալ ենք «Լույս» հիմնադրամին ծրագրի իրականացմանն աջակցելու համար:
