ՕՐԻԵՆՏ 360-ը Հայաստանում հետազոտական և կրթական գործունեություն ծավալող հասարակական կազմակերպություն է։ Մենք մասնագիտացած ենք աշխարհաքաղաքական և անվտանգային հետազոտության ոլորտներում՝ տրամադրելով ստուգված տվյալներ, խորքային հետազոտություններ և ռիսկերի վերլուծություն Հարավային Կովկասի, Մերձավոր Արևելքի և հետխորհրդային երկրների վերաբերյալ։ Այս տարածաշրջանները միասին ներկայացնում են 360 աստիճան ռազմավարական համատեքստ Հայաստանի շուրջ՝ ցույց տալով ՀԿ անվան նշանակությունը։
Մեր գործունեությունը համադրում է գիտական և լրագրողական ուսումնասիրություններն ու կրթական նախաձեռնությունները։ Մենք կազմակերպում ենք դասընթացներ, հանդիպումներ ու սեմինարներ՝ նպաստելով քաղաքականություն մշակողների, գիտնականների և քաղհասարակության տեղեկացված որոշումների կայացմանը։